«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | ԿՈՎԻԴ-19. Խորհուրդներ` հղիներին և կերակրող մայրերին

ԿՈՎԻԴ-19. Խորհուրդներ` հղիներին և կերակրող մայրերին

2021 Հուն 07, Հինգշաբթի

Կարելի՞ է մանկաբարձ-գինեկոլոգի մոտ այցը բաց թողնել` հիվանդության դեպքում:
Եթե առկա են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ (հազ, ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն) այն ժամանակ, երբ պլանավորված է մանկաբարձ-գինեկոլոգի մոտ հերթական այցը,  ապա հարկ է ընդունելության չգնալ, այլ կապվել բժշկի հետ: Հավանաբար, կամ այցի ժամանակը կտեղափոխվի, կամ կընտրվի անվտանգ մի վայր, որտեղ հնարավոր կլինի հանդիպել բժշկին:

Եթե հիվանդության ժամանակ արտահայտվում են ավելի ծանր ախտանշաններ, կամ, եթե առողջացումը ձգձգվում է, դա կարող է ավելի լուրջ հիվանդության նշան լինել: Ախտանշանների առկայության դեպքում պետք է կապվել ընտանեկան բժշկի հետ, ծանր դեպքերում՝ կանչել շտապօգնություն և անպայման բժշկին տեղեկացնել հղիության առկայության մասին:

Արդյո՞ք COVID-19-ով հիվանդ հղի կինը պետք է ծննդաբերի կեսարյան հատումով:
Ծննդալուծման ձևը որոշվում է՝ ելնելով հղիի և պտղի առողջական վիճակից: Մինչև այժմ եղած սահմանափակ տվյալներից ելնելով, հնարավոր չէ պարզել, թե արդյո՞ք ծննդաբերությունից առաջ և հետո վիրուսը կարող է անցնել պտղին:

Արդյո՞ք երեխան առանձնացվում է մորից, եթե նրա մոտ ախտորոշվել է COVID-19:
COVID-19-ի կասկածով բոլոր հղիներին ծննդաբերելու համար ծննդատուն ընդունվելիս կատարվում է COVID-19-ի հանդեպ թեստ:

Եթե հղիի մոտ ախտորոշված է COVID-19, ապա վճիռներն ընդունվում են` ելնելով ծննդկանի վիճակից:

  • Եթե մոր մոտ հիվանդության ախտանշաններ չկան, կատարվում է ռիսկերի գնահատում և մայրն ու երեխան միասին պահվում են մեկուսացված: Մայրը պետք է խստորեն պահպանի վիրուսային հիվանդությունների կանխարգելման բոլոր սկզբունքները, որպեսզի խուսափի նորածնին վարակելուց:
  • Եթե մոր մոտ առկա են  COVID-19-ի ախտանշաններ, մորը և երեխային պետք է միմյանցից առանձնացնել երկու շաբաթով:  Մորը կարող է թույլատրվել հրաժարվել այդ հրահանգից և երեխային կերակրել կրծքով՝  պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները: Երեխայից առանձնացված մայրերին սովորեցնում են կաթը հանել, որպեսզի հետագայում սկսեն կերակրել կրծքով: COVID-19-ով մայրերը հիվանդանոցում առանձնացվում են նաև մյուս պացիենտներից:

Կարելի՞ է կերակրել կրծքով, եթե մոր մոտ COVID-19-ով վարակված լինելու կասկած կա:
Մինչ այժմ ապացուցված չէ, որ COVID-19 վիրուսն անցնում է կրծքի կաթով և վարակում երեխային: Կերակրելիս, վարակման տեսակետից, ավելի վտանգավոր է մոր շատ մոտիկ շփումը երեխայի հետ: Երբեմն կրծքով կերակրել թույլատրվում է COVID-19-ով հիվանդ այն մայրերին, որոնց մոտ բացակայում են ցայտուն ախտանշանները, կամ դրանք թեթև են արտահայտված: Եթե կերակրող մայրը կրծքով կերակրելու ժամանակ հիվանդանում է COVID-19-ով, ապա խորհուրդ է տրվում շարունակել կերակրումը` պահպանելով հիգիենայի կանոնները:

Կրծով կերակրմանը փոխարինող տարբերակ է կրծքի կաթը կթելը: Վիրուսային հիվանդության տարածումը նվազեցնելու համար գերադասելի է կաթը կթած տալ, որից առաջ պետք է ձեռքերն ու պտուկները լավ լվանալ տաք ջրով և օճառով:

Կրծքով կերակրումը շարունակելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար պետք է դիմել ընտանեկան բժշկին կամ կրծքով կերակրման մասնագետի:

COVID-19-ի դեպքում նորածինները գտնվո՞ւմ են, արդյոք, մեծ վտանգի մեջ:
Ներկայում եղած տվյալների համաձայն, երեխաների վարակման վտանգը նույնքան մեծ է, որքան` մեծահասակներինը:

Գինեկոլոգները կազմել են այն նշանների ցուցակը, որոնք պետք է հաշվի առնել` երեխայի առողջության հսկողության ժամանակ:

  1. Մարմնի ջերմաստիճանը: Երեխայի մարմնի նորմալ ջերմաստիճանը 36,5-37,3 է: Եթե ջերմությունը դրանից բարձր է կամ` ցածր, ապա երեխային պետք է համապատասխան հագուստ հագցնել և 1-2 ժամ անց նորից չափել ջերմությունը:
  2. Ակտիվություն: Որպես օրենք, երեխան սոված ժամանակ արթնանում է, կուրծքը ծծում նախկին ակտիվությամբ և ուտում է երկար:
  3. Մարսողական համակարգի լողմից` նշանները: Երեխան չի փսխում մեծ քանակով, աղիները գործում են նորմալ հաճախականությամբ, իսկ կղանքը սովորական տեսքն ունի:
  4. Շնչառության հաճախականությունը: Նորմալ չէ, եթե կրծքավանդակը կամ որովայնը` շնչելիս շատ են շարժվում, կամ` եթե երեխան շնչելիս տնքում է:
  5. Արտադրությունները: Նորմալ միզարձակումը կատարվում է ոչ պակաս, քան 3- 4 ժամը մեկ, և մեզը պետք է մուգ դեղին չլինի:
  6. Եթե երեխայի վիճակի վերաբերյալ կասկածներ կան, ապա պետք է կապվել բժշկի հետ:

Ի՞նչ անել, եթե ընտանիքի անդամներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19:
Եթե ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ ախտորոշվել է COVID-19 կամ կասկած կա, պետք է նրան առանձնացնել մյուս անդամներից:
Հիվանդը պետք է խստորեն պահպանի ձեռքերի հիգիենան՝ ձեռքերը հաճախ լվանալով տաք ջրով և օճառով: Հազալիս և փշտալիս անհրաժեշտ է անձեռոցիկով փակել բերանը և քիթը, տանը հաճախ խոնավ մաքրություն անել և օդափոխել:  Հաճախ օգտագործվող մակերսները կարելի է նաև վարակազրկել:

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը